ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

♦♦♦♦♦

Ապրիլի 17-ին 2-րդ և 3-րդ դասարաններում տեղի ունեցավ բաց դաս տեխնոլոգիա առարկայից /ուսուցիչ՝ Վ. Սևումյան/:

  

  

♦♦♦♦♦

    Մեր 6-րդ դասարանցիներ Նիկոլայ Մաթևոսյանը և Անահիտ Նազյանը ապրիլի 17-ին ,,Ընթերցման օլիմպիադա — 2018՛՛ մարզային փուլում՝

  

♦♦♦♦♦

   Ս/թ ապրիլի 4-ին   Ալվանքի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել աշակերտական խորհրդի նիստ: Աշակերտները քննարկել են 2017-2018 ուստարվա ապրիլ ամսվա աշխատանքային պլանը: 

                                                                             

♦♦♦♦♦

  Ալվանքի միջնակարգ դպրոցի 29 սաներից 10-ը  հերթական անգամ մասնակցում են ,,Կենգուրու-2018՛՛ մրցույթին: Հաջողություն ենք մաղթում մեր երեխաներին:

♦♦♦♦♦

Ս/թ մարտի 14-ին տեղի ունեցավ ,,Ընթերցման օլիմպիադա — 2018՛՛ դպրոցական փուլը՝ նախատեսված 6-րդ դասարանցիների համար: Առաջին տեղը զբաղեցրեց Նիկոլայ Մաթևոսյանը, երկրորդը՝ Անահիտ Նազյանը, երրորդը՝ Աշոտ Գրիգորյանը:

  

♦♦♦♦♦

   Ալվանքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում   ,,Ծնողի դաստիարակչական ոճը՛՛ թեմայով: Մասնակցում էին ծնողներն ու ու ուսուցիչները: Կազմակերպվեց գեղարվեստական ֆիլմի դիտում և քննարկում: Միջոցառումը կազմակերպեց Սյուզաննա Գևորգյանը:

♦♦♦♦♦

 Մարտի 8-ի առթիվ մայրիկներին հիանալի օր  նվիրեցին Ալվանքի միջնակարգ դպրոցի աշակերտները…

  

♦♦♦♦♦

 ,,Մեր մեծերը՛՛ միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ միջոցառում-սեմինար: Աշակերտները ներկայացրեցին նշանավոր մարդկանց կյանքն ու նրանց նշանակալից գործերը:

♦♦♦♦♦

   Փետրվարի 19-ին՝  ,,Գիրք նվիրելու ՛՛ օրը մեր դպրոցի գրադարանը համալրվեց նոր գեղարվեստական գրքերով , որոնք մեզ է նվիրել Երևանի «Արգենտինյան հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցը: Շնորհակալություն ենք հայտնում  դպրոցի կոլեկտիվին՝  հանձինս տնօրեն տիկին Ադամյանի:

♦♦♦♦♦

     Ալվանքի միջնակարգ դպրոցում ,,Մեր մեծերը՛՛ միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ միջոցառում ՝ նվիրված հայ նշանավոր դերասան և գրող Վահրամ Փափազյանի 130-ամյակին :

 

♦♦♦♦♦

,,Հայոց բանակի՛՛ կազմավորման 26-ամյակի տոնակատարության շրջանակներում Ալվանքի միջնակարգ դպրոցում տեղի են ունեցել միջացառումներ:

Հաղթանակած, հերոսացած
Հայոց երկրի հզոր բանակ,
Քո մարտական ջահը վառած
Պահիր, որպես փառքի պսակ։

  

♦♦♦♦♦

 Ալվանքի միջնակարգ դպրոցի տնօրեն Վ. Սևումյանի անմիջական նախաձեռնությամբ  տեղի ունեցավ դպրոցի տնօրհնեքի արարողություն: Նպատակը սուրբ է, խորհդանշական: Այս մեծախորհուրդ և աննախադեպ   արարողությունը նպատակ ունի վերջնականապես հայացնելու, Աստոծո օրհնությամբ հոգևոր վերածնունդ պարգևելու այս կրթօջախին: Այնուհետև ներկայացվեց ,,Սուրբ ծնունդ՛՛ բեմականացումը:

  

♦♦♦♦♦

   Ալվանքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս տեխնոլոգիա առարկայից : Դասը վարեց Հասմիկ Մովսիսյանը :

♦♦♦♦♦

Ալվանքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ գրական — երաժշտական ցերեկույթ՝ նվիրված հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանին: Միջոցառումը կազմակերպել են հայոց լեզվի ուսուցչուհի Արմենուհի Ասրյանը և գրադարանավար Շողակաթ Աթոյանը ….

  

♦♦♦♦♦

    Դեկտեմբերի 1-ին  ,,ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա՛՛ շրջանակներում  Ալվանքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ դաս — միջոցառում : Դասը վաում էր  կենսաբանության ուսուցչուհի Գոհար Պետրոսյանը:

♦♦♦♦♦

Ալվանքի միջնակարգ դպրոցի երրորդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս Մայրենի առարկայից : Գեղեցիկ կահավորված դասասենյակում երեխաները պատմեցին տարվա եղանակների, անտառի բնակիչների մասին:Բաց դասը վարում էր դասվար Հասմիկ Մովսիսյանը :

  

♦♦♦♦♦

 Մեր դպրոցի աշակերտները՝ ապագա զինվորները,  ,,Հայ զինվոր՛՛ մրցույթին…

  

♦♦♦♦♦

Ալվանքի միջնակարգ դպրոցի ողջ աշխատակազմը և աշակերտները նույնպես մասնակցում էին  ,,Դուրս արի բակ՛՛ խորագիրը կրող համապետական շաբաթօրյակին

           

♦♦♦♦♦

Ալվանքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ խորհրդակցություն մեթոդմիավորումների նախագահների հետ: Քննարկվեցին առաջին կիսամյակում մեթոդմիավորումների կայանալիք աշխատանքները:

♦♦♦♦♦

     Ալվանքի միջնակարգ դպրոցում իրականացվեց ԱՈՒՊ-ի կազմում, որին մասնակցում էին  ԿԱՊԿՈՒ երեխաների ծնողները,  տնօրեն Վ. Սևումյանը, երրորդ դասարանի դասվար Հ. Մովսիսյանը, ուսուցչի օգնական Լ. Բաղրամյանը: Քննարկվեցին նաև երեխաների կրթությանն ու դաստիարակության մեթոդները, կարևորվեց ծնող- ուսուցիչ կապի ամրապնդումը:

♦♦♦♦♦

 Ալվանքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս՝ ,,Ա հնչյուն-տառի ուսուցումը՛՛ , դասվար՝ Մարիետա Հովակիմյան:

♦♦♦♦♦

 Ալվանքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս  բարձր դասարանների աշակերտների համար՝ ,,Աշակերտ-զինվոր-ոստիկան՜ հայրենիքի նվիրյալ՛՛ խորագրով: Դասը վարում էին ոստիկանության Մեղրիի բաժնի ԱԳԽ տեսուչ,ոստ. լեյտենանտ Անդրանիկ Դադայանը, Մեղրիի զինկոմիսարիատի ՆԶՊ տեսուչ, կրտսեր սերժանտ Վարդան Վարդանյանը, Հայոց բանակի սպա, լեյտենանտ Հայկ Գալստյանը:

  

♦♦♦♦♦

 Ալվանքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս ՝,, Դասղեկի ժամ՛՛ նվիրված Թարգմանչաց տոնին և գրադարանավարի օրվան, որը վարում էր 5-րդ դասարանի դասղեկ,  անգլերենի ուսուցիչ Սիրուն Գևորգյանը:

  

♦♦♦♦♦

Ալվանքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս 9-10 -րդ դասարանում << Հայ զինվոր >> թեմայով : Դասին ներկա էին 12-րդ դասարանի մեր ապագա զինվորները : Դասը վարում էր 9-րդ դասարանի դասղեկ Ծովինար Գրիգորյանը :

♦♦♦♦♦

Ծնողական խորհրդի նախագահի ընտրությունից հետո տեղի ունեցավ տնօրեն Վ. Սևումյանի և ծնողխորհրդի նախագահ Ե. Աթաբեկյանի առաջին հանդիպումը: Տեղի ունեցան քննարկումներ նախատեսված ծրագրերի,հետագա անելիքների, համատեղ աշխատանքի,ծնող-դպրոց կապի մասին:

♦♦♦♦♦

FINCA կազմակերպության աշխատակիցները հաճելի անակնկալ մատուցեցին Ալվանքի միջնակարգ դպրոցի տարրական դասարանների աշակերտներին՝ նվիրաբերելով գրքեր:

♦♦♦♦♦

  Տեղի ունեցավ Ալվանքի միջնակարգ դպրոցի 2017-2018 ուստարվա առաջին  աշակերտական ժողովը: Աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց  10-րդ դասարանի աշակերտ Արմեն Մարգարյանը:  Շնորհավորենք Արմենին և մաղթենք բոլոր ծրագրերի և նպատակների իրականացում:

♦♦♦♦♦

     ,,Ալվանքի միջնակարգ դպրոց՛՛ ՊՈԱԿ-ի տնօրինությունն ու աշխատանքային կոլեկտիվը իր խորին երախտագիտությունն է հայտնում «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրինությանը և  «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ին շինարարական աշխատանքներից հետո դպրոցի բակի հարթեցման և նախնական տեսքի բերելու նպատակով  տեխնիկա տրամադրելու, շինարարական աշխատանքներից հետո դպրոցի բակում կուտակված շինարարական աղբը մաքրելու, աղբահանությունը կազմակերպելու և բակը նախնական տեսքի բերելու նպատակով  տեխնիկա տրամադրելու համար:

♦♦♦♦♦

   Ս/թ հունիսի 30-ին տեղի ունեցավ Ալվանքի միջնակարգ դպրոցի ամառային ցերեկային ճամբարի փակման հանդիսավոր արարողությունը: Խմբերը /կարմիր, կապույտ, նարնջագուն/  հանդես եկան հաշվետու աշխատանքներով՝ ձեռքի աշխատանք, նկարչություն, համերգ և այլն: Նշանակալից էր կարմիր խմբի կողմից  ,,Անուշ՛՛ պոեմի բեմականացումը: Մանրամասները՝ տեսասրահում:

  

♦♦♦♦♦

    Շաբաթվա նշանակալից իրադարձություններից են շախմատի մրցաշարը, որի հաղթողներ ճանաչվեցին Հայկ Ներսիսյանը և Նելլի Մաթևոսյանը: Այնուհետև երեխաները տնօրեն Վ. Սևումյանի գլխավորությամբ մեկնեցին էքսկուրսիա Մեղրու փրկարարական տեղամաս: Տեղամասի պետ Վ. Հովհաննիսյանը պատրաստակամությամբ ու սիրով պատասխանեց երեխաների հարցերին, ցուցադրեց տեխնիկական միջոցները: Երեխաների էքսկուրսիան շարունակվեց գեղագիտական կենտրոնում, Ս.Աստվածածին եկեղեցում /ֆոտոշարքը՝ պատկերասրահում/:

 

 

♦♦♦♦♦

     Ճամբարականների հյուրերն էին  Գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղի սաները՝ տնօրեն Ս. Գրիգորյանի և աշխատակիցների ուղեկցությամբ: Ֆոտոշարքը՝ պատկերասրահում:

♦♦♦♦♦

     Այս շաբաթվա նշանակալից իրադարձություններից էր Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի այցը ամառային ցերեկային ճամբար: Համայնքի ղեկավարը տիկնոջ և երեխաների, համայնքապետարանի աշխատակիցների հետ շրջայց կատարեց խմբերում, ծանոթացավ ճամբարականների առօրյային, համտեսեց երեխաների համար պատրաստված ճաշատեսակը: Համայնքի ղեկավարի կողմից ճամբարի խոհանոցին նվիրաբերվեց կաթսաների կոմպլեկտ,  երեխաներին՝ պաղպաղակ: Իսկ գյուղի վարչական ներկայացուցիչ Վ. Թումանյանի  կողմից՝ քաղցրավենիք ու հյութ: Ֆոտոշարքը՝ պատկերասրահում:

 

♦♦♦♦♦

Ճամբարի առօրյայից

♦♦♦♦♦

Մեր ճամբարականների երկրորդ օրը…

  

♦♦♦♦♦

Հունիսի 1-ին 4-րդ դասարանցիները հանձնեցին իրենց առաջին քննությունը <<Մայրենի>> առարկայից:

♦♦♦♦♦

 Ալվանքի միջնակարգ դպրոցի տնօրեն Վերա Սևումյանի նախաձեռնությամբ և Մեղրու  համայնքի  ղեկավար Մխիթար Զաքարյանի հովանավորությամբ դպրոցի շենքում մեկնարկել է ամառային ցերեկային ճամբարը: Մեծ խանդավառությամբ ընդգրկվել են երեխաներ ոչ միայն Ալվանքից,  այլև՝ Ագարակ, Մեղրի բնակավայրերից: Առաջին միջոցառումը՝ համերգային ծրագիրը, նվիրված էր երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

  

♦♦♦♦♦

     Համապետական շաբաթօրյակի օրը Ալվանքի միջնակարգ դպրոցի ողջ աշխատանքային և աշակերտական կոլեկտիվների կողմից  սանիտարական մաքրման աշխատանքներ կատարվեցին  դպրոցի շենքի ներսում և նրա շրջակայքում:

♦♦♦♦♦

Մեղրիի համայնքի ղեկավար պարոն Մխիթար Զաքարյանի ֆինանսավորմամբ Ալվանքի միջնակարգ դպրոցի խաղասենյակի կահավորման համար ձեռք է բերվել ուղեգորգ:

♦♦♦♦♦

Ալվանքի միջնակարգ դպրոցում մայիսի 26-ին տեղի ունեցավ ,,Վերջին դաս՛՛   -ը և  հնչեց Վերջին զանգը ….Շնորհավորում ենք մեր շրջանավարտ  Լիանա Առուստամյանին ..

  

♦♦♦♦♦

Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը այցելել է ,,Ալվանքի միջնակարգ դպրոց՛՛ ՊՈԱԿ և շնորհավորել  դպրոցի շրջանավարտ Լիանա Առուստամյանին:

♦♦♦♦♦

     Ալվանքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ,,Այբբենարանի՛՛ հանդես, որի ընթացքում երեխաները ցուցադրեցին ,,Երեք խոզուկներ՛՛ հեքիաթի բեմականացումը:

♦♦♦♦♦

     ՀՀ Սյունիքի մարզպետ պարոն Վահե Հակոբյանի կողմից ,,Ալվանքի միջնակարգ դպրոց՛՛ ՊՈԱԿ-ին նվիրաբերվել է ժամանակակից պահանջներին համապատասխան երեք համակարգիչ: Այդ համակարգիչների շնորհիվ  առավել արդյունավետ կանցկացվեն դասապրոցեսները, կնպաստեն դպրոցի ընթացիկ աշխատանքների, կրթության որակի բարելավմանը: Մինչ այդ դպրոցի համակարգիչները սպառել էին իրեց գործածության ժամկետը, չէին համապատասխանում կրթական գործընթացի պահանջներին:

♦♦♦♦♦

    Մայիսի 19-ին դպրոցի զինղեկ Ա. Դադայանի կողմից կազմակերպվել է բաց դաս-դասախոսություն ռազմահայրենասիրական թեմայով: Ցուցադրվել են տեսանյութեր և լուսանկարներ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի վերաբերյալ, ներկայացվել են ընդունելության պայմանները, առավելությունները:

♦♦♦♦♦

Մայիսի 9-ին Ալվանքի միջնակարգ դպրոցի մանկավարժներն ու սաները  հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին:

♦♦♦♦♦

    Ալվանքի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վյաչեսլավ Գրիգորյանը աշակերտական խմբի հետ մեկնել է Երևան՝ ՀՀ նախագահի նստավայր: Երեխաները ծանոթացել են նախագահական նստավայրին, այցելել են պատմական թանգարան:

♦♦♦♦♦

Ալվանքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս ֆիզիկա առարկայից՝ ,,Հասկանալի և անհասկանալի ֆիզիկան՛՛ թեմայով /ուսուցիչ՝ Ծ. Գրիգորյան/:Նա շատ հետաքրքիր ու բովանդակալից ներկայացրեց տեղի ունեցող ֆիզիկական երևույթները:

♦♦♦♦♦

Աշխարհի բոլոր հայաբնակ անկյուններում ապրիլի 24-ը նշվում է որպես եղեռնի օր: Ալվանքի դպրոցում ևս հարգանքի տուրք մատուցվեց հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:Ցեղասպանությունը մարդկության հանդեպ ծանրագույն հանցագործությունն է և միջազգային հասարակայնության կողմից դատապարտվում է՝ անկախ վաղեմության ժամկետից: Անհրաժեշտ է դատապարտել հայերի ցեղասպանությունը, որպեսզի պատմության մեջ որևէ ժողովրդի դեմ չկրկնվի ոճրագործությունը:Հայ ազգը, խրոխտորեն հաղթահարելով բոլոր խոչընդոտները, համաշխարհային մշակույթում ունենալով իր արժեքավոր ներդրումները, անցել է բազմադարյա պատմության ճանապարհը ու հիմա հպարտորեն ողջ աշխարհին է ներկայանում որպես համաշխարհային քաղաքակրթության օրորոց:Հայը կմնա պահանջատեր, քանի դեռ չի պատժվել ու ողջ աշխարհի կողմից չի ճանաչվել մարդկության պատմության ամենազազրելի հանցագործություններից մեկը` Հայոց Ցեղասպանությունը:

 ♦♦♦♦♦

Ս/թ ապրիլի 20-ին Երևանում տեղի է ունեցել ,,Ազգ-բանակ -2017՛՛ խորագրով համաժողովը: Համաժողովի ընթացքում կազմակերպվել են քննարկումներ «Ռազմական կրթության հնարավորություններն ու հեռանկարները ՀՀ-ում», ««Ազգ-բանակ. Անվտանգության բանաձև» թեմաներով:Մեր դպրոցից համաժողովին մասնակցել է զինղեկ Ա. Դադայանը,ով իր խանդավառությունն ու տպավորությունը փոխանցել է ողջ կոլեկտիվին:

 ♦♦♦♦♦

Այդ օրը բազմամարդ էր Ալվանքի միջնակարգ դպրոցի միջոցառումների դահլիճը: Սյունիքի պատմական միջավայրի պահպանության ծառայության պետի տեղակալ Նաիրա Հայրապետյանի  այցը  նվիրված էր հուշարձանների պահպանության օրվան: Հանդիպմանը ներկա էին ուսուցիչներ, աշակերտներ,  ծնողներ: Ն. Հայրապետյանը հետաքրքիր ու բովանդակալից ներկայացրեց Ալվանքի վարչական տարածքում գտնվող պատմական և մշակութային  հուշարձանները: Աշակերտներին պատգամեց ճանաչել ու պահպանել իրենց ծննդավայրի պատմական անցյալի  խոսուն վկաներ հանդիսացող հուշակոթողները:

Фото Vera Sevumyan.

                       ♦♦♦♦♦

Ապրիլի 7-ին Ալվանքի միջնակարգ դպրոցում շաբաթօրյակ էր, որին մասնակցում էին  մանկավարժները, աշխատակիցները, աշակերտները: Համատեղ ուժերով մաքրվել և բարեկարգվել է դպրոցի բակը, այգին: Կատարվել են ծառատնկումներ:

         Фото Vera Sevumyan.

                      ♦♦♦♦♦

Մարտի 22-ին Ալվանքի միջնակարգ դպրոցի 4-7-րդ դասարանների երեխաները առաջին անգամ մասնակցեցին ,,Սպորտլանդիա՛՛ մարզական միջոցառում-մրցույթին, որը տեղի ունեցավ ,,Մեղրու թիվ 1միջնակարգդպրոցում՛՛: Աշակերտական խորհրդի անդամները ակտիվ մասնակցություն ունեցան մասնակից երեխաներին ոգևորելու և աջակցելու գործում:

 

            ♦♦♦♦♦

 Ս/թ մարտի 14-ին Ալվանքի միջնակարգ դպրոցում անց է կացվել բաց դաս ,,Դասը վարում է ….՛՛ խորագրով, դասը վարում էին ՀՀ ոստիկանության Մեղրիի բաժնի ԱԳԽ-իավագ տեսուչ մայոր Մկրտչյանը և   տեսուչ ավագ լեյտնանտ  Առաքելյանը: Նրանք ներկայացրեցին անչափահասների շրջանում հանցագործությունների առաջացման պատճառները և կանխարգելման միջոցները:

             ♦♦♦♦♦

  Ս/թ մարտի 7-ի Ալվանքի միջնակարգ դպրոցի տարրական դասարանների աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ   միջոցառում՝ նվիրված մայրիկների տոնին ՝,,Մարտի 8-ին՛՛: Իսկ   մարտի 8-ին  հիանալի օր մայրիկներին նվիրեցին Ալվանքի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի անդամները՝ ԱԽ-ի նախագահ Լիանա Առուստամյանի գլխավորությամբ: Ներկաները բաժանվեցին երկու թիմի և սկսվեց հետաքրքիր վիկտորինան : Ամենաակտիվ աշակերտը ՝ Արմեն Մարգարյանը պարգևատրվեց և հաղթանակը նվիրեց իր մայրիկին ……   

           ♦♦♦♦♦

 Ս/թ մարտի 7-ին Ալվանքի միջնակարգ դպրոցում անց է կացվել բաց դաս ,,Դասը վարում է ….՛՛ խորագրով: Այս անգամ դասը վարում էր 50869 զ/մ սպան՝ լեյտնանտ  Վարդազարյանը: Թեման ,,Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքն ու գործունեությունը՛՛՝ նվիրված սպարապետի ծննդյան տարեդարձին: Սպան հետաքրքիր ու բովանդակալից կերպով ներկայացրեց սպարապետի ջերմ վերաբերմունքը մոր, հայրենիքի նկատմամբ:

                                  ♦♦♦♦♦

   Փետրվարի 23-ին Ալվանքի միջնակարգ դպրոցի աշակերտները 
այցելեցին ռուսական կայազորի ուղեկալ, իրենց ողջույնի խոսքով,
երգով ու ասմունքով շնորհավորեցին սահմանապահներին՝ Հայրենիքի
պաշտպանի օրվա առթիվ: Սահմանապահների կողմից կազմակերպվել
էր էքսկուրսիա, հյուրասիրություն: Աշակերտները ծանոթացան
զինվորների առօրյային, վարժություններ կատարեցին մարզասենյա-
կում: Անմոռանալի տպավորություն թողեցին վարժեցված շները,
որոնց ցուցադրած վարժությունները մեծ խանդավառությամբ
և ուրախությամբ ողջունեցին երեխաները:  

  ♦♦♦♦♦

    Ավանդույթ դարձած գիրք նվիրելու օրվա առթիվ Մեղրիի

համայքնապետարանը հանդես եկավ

նախաձեռնությամբ:Ալվանքի միջնակարգ դպրոցի

գրադարանը նույնպես համալրվեց գրքերով:

Համայնքապետարանի կողմից Ալվանքի

միջնակարգ դպրոցին նվիրաբերվեց 34 կտոր գիրք

Շնորհակալություն ենք հայտնում Մեղրիի համայնքապետարանին :

                                ♦♦♦♦♦

 Փետրվարի 13-ին Տրնդեզ էր կամ Տեառնընդառաջ. տոն, որը հիշատակում է

40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Նախկինում, սակայն, հեթանոս

հայերը Տրնդեզը նշել են որպես գիտությանեւ դպրության աստված Տիրի, նաեւ

արեւի եւ ռազմիաստված Վահագնի տոն: Դրա ամենատարածված բաղադրիչը,

որ պահպանվել է մինչ օրս, խարույկն է:Մարդիկ խարույկի վրայով ցատկում

են` հավատալով, որ դա նրանց հաջողություն կբերի: Ալվանքի դպրոցի

տնօրեն և Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչ Վերա Սևումյանը

բացատրեց, որ ահա սա է այսօր վառվող խարույկի հիմնական խորհուրդը:

Նրա նախաձեռնությամբ այդ արարողակարգը կատարվել է Ալվանք գյուղում,

 պատրաստվել է աղանձ, դրան խառնվել քաղցրեղեն, կոնֆետ, ինչպես նաեւ

չրեղեն ու ընդեղեն եւ բաժանվելարարողությանը ներկա մարդկանց:

                      ♦♦♦♦♦

       Ս/թ փետրվարի 10-ին Ալվանքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ 
առարկայական օլիմպիադայի դպրոցական փուլ՝ աշխարհագրություն
առարկայից: Օլիմպիադային մասնակցում էր  9-րդ դասարանից՝  Արմեն
Մարգարյանը: Մաղթենք Արմենին  հաջողություններ:
                             ♦♦♦♦♦
          Ս/թ հունվարի 31-ին Ալվանքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավառարկայական օլիմպիադայի դպրոցական փուլ՝ մաթեմատիկա առարկայից:Օլիմպիադային մասնակցում էին  7-րդ դասարանից՝  ՎարսիկԳրիգորյանը, 8-րդ դասարանից՝ Վլադիմիր Առուստամյանը, 11-րդ դասարանից՝Սաթինե Դադայանը: Դա մեր աշակերտների առաջին օլիմպիադան էր onlineտարբերակով: Մաղթենք մեր աշակերտներին հաջողություններ:
                        ♦♦♦♦♦
    Հունվարի 27-ին Ալվանքի միջնակարգ դպրոցում տեղիունեցավ 
միջոցառում՝  նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ 
տարեդարձին,որին մասնակցում էին նաև բանակից նոր զորացրված
նախկին շրջանավարտները: Նախ` դպրոցի բարձր դասարանի
աշակերտները զինղեկ Ա. Դադայանի  ուղեկցությամբ այցելել և
 հարգանքի տուրք են մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության
համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Միջոցառման
ընթացքում ցուցադրվել են դրվագներ հերոսականպայքարից:
Այնուհետև`աշակերտներն իրենց ողջույնի խոսքն են
 ասել տարեցտարի իր ուժն ուեռանդը ապացուցող, ոչ մի
դժվարության առջև կանգ չառնող Հայզինվորին: Տնօրեն
Վ. Սևումյանը իր խոսքում նշեց. ,,Այսօր մեր կողքինկանգնած են
քառօրյա պատերազմի թոհուբոհով անցած և հաղթանակածկենդանի
հերոսներ: Սահմանին կանգնած զինվորի շնորհիվ է, որ հայ ազգն իրեն
պաշտպանված ու ազատ է զգում: Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր
նրանց հիշատակի առջեւ, ովքեր զոհվել են իրենց զինվորական
պարտքը կատարելիս”:
Շնորհավոր հոբելյանական 25 ամյակ, Հայոց բանակ:
                           ♦♦♦♦♦
    Ճաշարանը շարունակում է մնալ մեր աշակերտների ամենասիրելի
անկյունը: Այստեղ երեխաները ոչ միայն տաք սնունդ են ստանում,
այլև՝  միմյանց հետ շփվում են,   սովորում մեկ սեղանի շուրջ նստելու
 վարվեցողություն, համակեցության  նորմեր,  միմյանց հարգելու,  
հանդուրժելուերևույթներ, իսկ երբ ուսուցիչները կողքին չեն, նաև՝
տարբեր թեմաների շուրջ զրուցում : Նորեկ աշակերտների մուտքը
սկզբնական շրջանում աղմկոտ էր,հրմշտոց կար, նորություն  էր
ճաշարանում միասին սնվելու երևույթը: Իսկ այժմ  յուրաքանչյուրը
հերթով լվացվում,զբաղեցնում է իր տեղը և ճաշակում տիկին Վեներայի
պատրաստած համեղ ճաշերը: