ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐ

OOOOO

,,Մայիսյան հերոսամարտեր-100՛՛ ծրագրի շրջանակներում Ալվանքի միջնակարգ դպրոցի տնօրեն Վերա Սևումյանի նախաձեռնությամբ և Մեղրի համայնքի ղեկավար  Մխիթար Զաքարյանի ֆինանսական աջակցությամբ բարձր դասարանների աշակերտները մի քանի ուսուցիչների և ծնողների ուղեկցությամբ մեկնեցին քաղաք Երևան: Այցելեցին Մատենադարան, Սարդարապատի հուշահամալիր, Ծիծեռնակաբերդ, Գառնի և այլ տեսարժան վայրեր:

  

  

OOOOO
Ալվանքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս Հայոց պատմություն առարկայից նվիրված Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: Դասն անցկացրեց պատմության ուսուցիչ Աշոտ Դանիելյանը:

OOOOO

,,Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի՛՛ շրջանակներում Ալվանքի  և Նռնաձորի միջնակարգ դպրոցների տնօրենների նախաձեռնությամբ կազմակերպված համատեղ մարզական միջոցառման 2-րդ փուլը  տեղի ունեցավ Ալվանքի միջնակարգ դպրոցում: Այս անգամ մրցում էին վոլեյբոլի թիմերը:
    

OOOOO

    Մայիսի 9-ին  Ալվանքի միջնակարգ դպրոցի մանկավարժական և աշակերտական  կոլեկտիվները հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական Մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին: Միջոցառմանը մասնակցեցին Ալվանքի վարչական ներկայացուցիչ Ա. Թումանյանը և ՌԴ սահմանապահները: Տոնի առթիվ սահմանապահները հյուրընկալեցին դպրոցի աշակերտներին:

  

  

OOOOO

,,Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի՛՛ շրջանակներում Ալվանքի  և Նռնաձորի միջնակարգ դպրոցների տնօրենների նախաձեռնությամբ կազմակերպել է համատեղ մարզական միջոցառում՝ սեղանի թենիսի ընկերական հանդիպում Նռնաձորում;
Երեխաները ստացան մրցանակներ և պատվոգրեր :Շնորհակալություն ենք հայտնում Նռնաձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Սուսաննա Գրիգորյանին միջոցառումը գեղեցիկ կազմակերպելու և հյուրընկալելու համար:

   

  

OOOOO

     Ալվանքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում ,,Հայաստանի Հանրապետություն և Մայիսյան հերոսամարտեր — 100՛՛ խորագրով:  Միջոցառման թեման էր  ,,Մայիսյան հերոսամարտերի մեր հերոսները՛՛: Երեխաները դիտեցին վավերագրական ֆիլմ՝ նվիրված մեր քաջարի հերոսներին, այնուհետև կատարեցին հայրենասիրական երգեր:

   

  

OOOOO

Միջոցառուների ցանկ